1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բոլոր մարզերը համալրվել են փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններով

Բոլոր մարզերը համալրվել են փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման 
կենտրոններով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը  բոլոր մարզերում ունի ճգնաժամային կառավարման կենտրոններ, որտեղ հավաքվում են տեղեկությունները և աշխատանքերն առաջ են տարվում:

 Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: «Ճգնաժամային կառավարման կենտրոններում մենք օրվա ընթացքում ստանում ենք 4-6 հազար զանգ: Յուրաքանչյուր զանգի հետևում մարդիկ են կանգնած,  և մենք արձագանքում ենք ադ զանգերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հպարտությամբ նշեց, որ Հայաստանի փրկարար ծառայությունը սեպտեմբերին հանձնել է վերջին քննությունը և դարձել է INSARAG միջազգային որոնողափրկարարական թիմի անդամ: «Այդ թիմի անդամ են 34 երկրներ: Հիմնականում ներգրավված են բոլոր եվրոպական երկրները: Նախկին Խորհրդային երկրներից միայն Ռուսաստանն ու Ուկրաինան էին ներգրավված, այժմ միացել է նաև Հայաստանը: Ես կարծում եմ, որ սա մեծ նվաճում էր մեզ համար»,- հավելեց Երիցյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանագիր են ստորագրել հայ-ռուսական համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու մասին: «Մեր ռուս գործընկերները 2015-2017թթ. անելու են 34 միլիոն դոլարի ներդրումներ: Մենք Բալահովիտում արդեն ավարտել ենք շինարարական աշխատանքները: Ռուսական կողմից այստեղ լինելու են 10 աշխատակիցներ: Այնտեղ լինելու է ամենավերջին տեխնիկան, և մենք դա օգտագործելու ենք Հայաստանի համար: Սակայն, եթե այլ երկրներում օգնության կարիք լինի, մենք մեր ռուս գործընկերների հետ կմեկնենք այնտեղ և օգնություն կցուցաբերենք»,- եզրափակեց Արմեն Երիցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]