1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԸՀ-ն ԱԳՆ-ին փոխանցեց էլեկտրոնային եղանակով քվեարկողների ծրարները

ԿԸՀ-ն ԱԳՆ-ին փոխանցեց էլեկտրոնային եղանակով քվեարկողների ծրարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին փոխանցեց հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները:

«Հանրաքվեների ժամանակ դիվանագիտական առաքելություն իրականացնող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա մասնաճյուղերում աշխատող իրավաբանական անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, սահմանված ժամկետներում լիազոր մարմին են ուղարկել իրենց տվյալները, որի արդյուքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ԿԸՀ է ներկայացրել 265 քաղաքացու տվյալներ: ԿԸՀ-ն նշված քաղաքացիներին արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկելու է ծրարներ, որոնց մեջ լինելու են էլեկտրոնային եղանակով քվեարկելու ուղեցույց և անհատական ծածկագրեր, որոնց միջոցով միայն կարելի է գործարկել էլեկտրոնային քվերակության համակարգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկելու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակված ժամկետից 9 օր առաջ Երևանի ժամանակով ժամը 8:00-ին և ավարտվելու է քվերակության նշանակված ժամկետից 5 օր առաջ` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Մեկ այլ որոշմամբ` ԿԸՀ-ն մերժեց «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ուրիխանյանի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ներկայացված դիմումը: «Ընտրական օրենսգրքի համաձայն` դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն է տրվում այն հասարարկական կազմակերպությանը, որի կանոնադրության մեջ առկա են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող կետեր, իսկ «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական ՀԿ-ի ներկայացված կանոնադրությունը վերը նշված կետերը չի ներառում»,-պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]