Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն աշխարհում լավագույն վայրերից է նոր բիզնես սկսելու համար. Doing Business 2016

Հայաստանն աշխարհում լավագույն վայրերից է նոր բիզնես սկսելու համար. Doing 
Business 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխարհում ամենաբարենպաստ երկրներից է նոր բիզնես սկսելու համար: Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի և նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը շարունակում է մնալ բարենպաստ երկիր բիզնես սկսելու համար` այդ բաղադրիչով 189 երկրների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ, սակայն, ցուցանիշը նահանջել է 2 հորիզոնականով: Այս ուղղությամբ Հայաստանից առաջ են միայն Նոր Զելանդիան, Մակեդոնիան, Կանադան և Հոնգ Կոնգը:

Ընդհանուր առմամբ, «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի և նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցում Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր զեկույցում Հայաստանն առաջընթաց է գրանցել շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացում: Մասնավորապես, ցածր ռիսկեր ունեցող նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական ​​նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: 

Բարելավում արձանագրած մյուս ոլորտը սահմանային առևտուրն է: Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային և սահմանային ընթացակարգերի ժամկետներն ու ծախսերը:

Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև պայմանագրերի կիրարկման ուղղությամբ. ընդունված նոր օրենքով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:

ՀԲ Երևանի գրասենյակի հաղորդագրության համաձայն` տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանն այս տարի իր ամենաբարձր ցուցանիշից 2 միավորով առաջացել է: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]