Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ԱՊՀ-ում սպառողական գների նվազում գրանցած միակ երկիրն է

Հայաստանն ԱՊՀ-ում սպառողական գների նվազում գրանցած միակ երկիրն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ Անկախ պետությունների համագործակցության երկրներում, ընդհանուր առմամբ, սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքներինը` 12.4 տոկոսով. 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 7.9 տոկոս և 9.1 տոկոս: Ընդ որում, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է գնանկում, որն ընդհանուր սպառողական ապրանքների պարագայում կազմել է 2 տոկոս, իսկ պարենային ապրանքների պարագայում` 6.2 տոկոս: Առավելագույն գնաճ արձանագրվել է Ուկրաինայում, որտեղ սպառողական ապրանքների գներն աճել են 41.4 տոկոսով, պարենային ապրանքներինը` 34.2 տոկոսով: Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10.4 տոկոս և 10.2 տոկոս, Ադրբեջանում` 2.6 տոկոս և 3.4 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեից, եթե այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանում սպառողական գները մնացել են անփոփոխ, ապա ԱՊՀ երկրներում  միջին գնաճը կազմել է 0.7 տոկոս, առավելագույն գնաճ արձանագրվել է Մոլդովայում` 2.1 տոկոս, որին հետևում են Բելառուսը` 1.5 տոկոս, Ուկրաինան` 1.2 տոկոս: Ռուսաստանում և Ադրբեջանում ամսական գնաճը կազմել է, համապատասխանաբար, 0.4 տոկոս և 0.6 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]