Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սթիվ Ջոբսը» ձախողվել Է ամերիկյան վարձույթում

«Սթիվ Ջոբսը» ձախողվել Է ամերիկյան վարձույթում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սթիվ Ջոբս» կենսագրական դրաման, որում գլխավոր դերը խաղում Է Մայքլ Ֆասբենդերը, լայն վարձույթ դուրս գալուց հետո 7,3 մլն դոլար Է վաստակել առաջին հանգստյան օրերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

Ժապավենը, որը հոկտեմբերի 23-ին մեկնարկել Է ավելի քան 2 հազար կինոթատրոններում, չի հայտնվել նույնիսկ ամերիկյան բոքս-օֆիսի առաջին հնգյակում. փաստորեն անհաջողություն Է կրել:

Հոկտեմբերի սկզբին սահմանափակ վարձույթում ֆիլմը հաջողությամբ Էր ցուցադրվել, ուստի ենթադրվում Էր, որ այն կկարողանա առնվազն 20 մլն դոլար վաստակել առաջին ուիք-հենդի ընթացքում: Մինչդեռ այն միայն մի փոքր Է առաջ անցել «Ջոբս. գայթակղության կայսրությունը» կինոնկարի (Էշթոն Քութչերի մասնակցությամբ) համանման ցուցանիշից, որը երկու տարի առաջ մեկնարկել Էր 6,7 մլն դոլարից:

«Սթիվ Ջոբսի» բյուջեն կազմել Է 30 մլն դոլար՝ չհաշվելած մարկետինգի եւ տարածման ծախսերը:

Ռուսաստանում ֆիլմն Էկրան կբարձրանա նոյեմբերի 12-ին: Կինոփորձագետներն այն համարել են «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]