1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-2/38. Հուսիկ Արա, «Տան դուռը»

«Նոր գիրք»-2/38. Հուսիկ Արա, «Տան դուռը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Վախթանգ Անանյան, պատմվածքներ


«Իմ գրադարանը» մատենաշարի այս գիրքը ներկայացնում է Վախթանգ Անանյանի պատմվածքները։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խորը պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:

Ժամանակակից գրականություն

Հուսիկ Արա, «Տան դուռը»


Ժողովածուն ամփոփում է Հուսիկ Արայի վերջին չորս տարվա չափածո ստեղծագործությունները: Դրանց հիմքում նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը: Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ: Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]