Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վանաձորի «Օրրան»-ում արևային ջրատաքացուցիչներ է տեղադրել


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ այսուհետև կունենան մշտական տաք ջուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք տեղադրած «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է  տեխնիկական սպասարկում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր:  Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա  և 30 տարեց, գործում է 5 խմբակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ