Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում իերնց վերահսկողությամբ նոր տարածք կազմավորելու մասին

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում  իերնց վերահսկողությամբ նոր տարածք 
կազմավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդերը հայտարարել են երկրի հյուսիսում իրենց վերահսկողությամբ նոր տարածք կազավորելու մասին: Այս մասին տեղեկություններ են ստացվել քրդական վարչակազմից, որը ղեկավարում է քրդերին հյուսիսային Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ara.reuters.com կայքը, նոր, ինչպես քրդրեն են նշում, նահանգի կազմում կընդգրկվի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից իսլամիստներից գրավված Թել Աբյադ քաղաքը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում: Քաղաքը քրդերի ձեռքում է հայտնվել հունիսին: Նրանք Թել Աբյադը կարողացել են գրավել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդային հարվածների օժանդակությամբ: 

Քրդերի վերահսկողությամբ տարածքը կկրի Քանթուն անվանումը: 

Ավելի վաղ իսլամիստների հետ երկարատև պայքարի արդյունքում քրդական ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին վերահսկողություն հաստատել քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա, որը նույնպես գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]