1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայի ԶՈՒ-ն հերքել է ռազմական գործողություններին ռուսական ցամաքային ուժերի մասնակցության մասին լուրը

Սիրիայի ԶՈՒ-ն հերքել է ռազմական գործողություններին ռուսական ցամաքային ուժերի 
մասնակցության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական ցամաքային ուժերը սիրիական ուժերի հետ մասնկացում են ռազմական գործողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ նշվել է, որ Մոսկվան Սիրիայում տեղակայել է միայն օդային ուժեր, և տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայում վերջերս ռուս զինվորներ են զոհվել: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուս երեք  զինվորներ են զոհվել և այլոք վիրավորվել Լաթաքիայի իրենց հենակետի վրա ընկած ռումբի պայթյունի հետևանքով:

Ռուսական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցնում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների թաքստոցներին ու հավաքատեղիներին, ինչպես նաև ղեկավարների նստավայրերին ու զինապահեստներին, ռազմական տեխնիկային ու վարժանքների ճամբարներին:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]