Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշի թեմի Ջուխտակ վանքերն արդեն դռներ ունեն

Տավուշի թեմի Ջուխտակ վանքերն արդեն դռներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ` «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ  նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարկետինգի վարչությունից, միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:

Ծրագրի շրջանակում տեղադրվել են Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում դրվել է երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարածքը բարեկարգվել է, հավաքվել է հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվել են սերտաճած բուսականությունից:

Մասնակիցներից Լիդյա Մանթաշյանը նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ներդրել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանի խոսքով էլ` հաշվի առնելով հոգևոր-մշակութային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը  հնարավորինս աջակցում է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորվում է այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն  ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]