Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը

Եգիպտոսում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, և դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ara.reuters.com կայքը, նախօերին տեղի էր ունեցել խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը եգիպտական 14 նահանգներում: Քվեարկությունն ավարտվել էր երեկոյան ժամը 9-ին, որից հետո սկսվել էր քվեների հաշվարկը:

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 22-23-ը: Նոր խորհրդարանում կընդգրկվեն 568 պատգամավորներ:

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 18-ին: Ընտրությունների ընթացքի անվտանգությունն ապահովել են անվտանգության ուժերը: Ընդհանուր առմամբ` ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց մեծ միջադեպերի:

Թեկնածուների թվում 417-ը կանայք են: Թեկնածուների մեծամասնությունը Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի կողմնակիցներն են:

Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերից ոչ շուտ:

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 2013թ.-ին նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո առաջին անգամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]