Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդի է հանվել` հաջակցություն կարիքավոր երեխաների

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդի է հանվել` հաջակցություն կարիքավոր երեխաների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդի է հանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սերժ Թանկյանն այդ կիթառով նվագել է Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում և այլ քաղաքներում:

«Սերժ Թանկյանն իր լեգենդար կիթառը, որի վրա ստորագրել է ամբողջ System of a Down խումբը, նվիրաբերում է «Օրրան»-ի մանկական կենտրոնին»,-նշված է աճուրդի հոլովակում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի կարիքավոր երեխաներին:

Ինչպես տեղեկացնում է «Օրրան»-ի կայքը, աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Գլենդելում: Նախնական գինը 10 հազար դոլար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]