Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարից ՀՀ հավաքականը մեդալներով է վերադարձել

Ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարից ՀՀ հավաքականը մեդալներով է 
վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Օնի քաղաքում անցկացվել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն Դավիթ Գոբեջեշվիլիի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հայաստանի հավաքական թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ` երիտասարդական մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրած 10 մարզիկներից 5-ը արժանացել են մեդալների: Մրցաշարի չեմպիոններ են դարձել 50 կգ քաշային Հայկ Բադալյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արմեն Մալխասյան) և 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արմեն Շահվերդյան):

Բրոնզե մեդալների են արժանացել 55 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արտուշա Մինասյան), 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան) 60 կգ քաշային Կարեն Զուրաբյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան): 

Մրցաշարին մասնակցել են 130 մարզիկներ Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ադրբեջանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]