Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենաերկար բագետը

Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենաերկար բագետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհում ամենաերկար բագետը` հացաբուլկեղենը: Ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, հացաբուլկեղենային արտադրանքի երկարությունը կազմել է 122 մ, որի պատրաստման վրա աշխատել են շուրջ 60 մասնագետներ: Միլանում տեղի ունեցած «Էքսպո 2015» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում բագետի պատրաստման համար պահանջվել է յոթ ժամ:

Հացթուխներից մեկի խոսքով` բագետի պատրաստման ժամանակ դժվարություններ են ի հայտ եկել կապված այն բանի հետ, որ նրանք աշխատել են փողոցում` ցուրտ եղանակին:

Ռեկորդի գրանցվելուց հետո բագետը կտրատվել և բաժանվել է հարյուրավոր այցելուների:

Բագետի նախորդ ռեկորդային ցուցանիշը եղել է 111 մետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]