Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 230 կիլոգրամով

Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 230 կիլոգրամով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Կատրինա Ռեյդֆորդը, ով համարվում էր աշխարհի ամենագեր կինը, նիհարել է գրեթե 230 կիլոգրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  The Huffington Post UK կայքը, 12 տարի առաջ Ռեյդֆորդի քաշը կազմում էր շուրջ 432 կգ: Նա իրեն անվանել էր կես տոննայանոց կին:

Կինը վիրահատության է ենթարկվել և խիստ դիետա պահել` բաղկացած մսից, մրգերից ու բանջարեղենից:

Այժմ կնոջ քաշը կազմում է 203 կգ, սակայն նա դեռ չի ցանկանում կանգ առնել: Ամերիկուհին նախատեսում է էլի նիհարել և ազատվել ավելորդ մաշկից: Նա հայտարարել է, որ այժմ իրենց ավելի երջանիկ ու վստահ է զգում իրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]