Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանցիներն ամենից շատ վստահում են ռուսական ապրանքներին. հարցում

Հայաստանցիներն ամենից շատ վստահում են ռուսական ապրանքներին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչությունն ամենից շատ վստահում է Ռուսաստանից ներկրված ապրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի իրականացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 11 հազար քաղաքացի տարածաշրջանի ինը երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:

«ԵԶԲ ինտեգրացման բարոմետր 2015» զեկույցում նշվում է, որ սպառողների նախապատվությունները որոշելու համար հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ո՞ր երկրի ապրանքներն եք նախընտրում գնել, որո՞նց եք ավելի շատ վստահում»:

Հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 35 տոկոսը նախընտրել է ռուսական արտադրության ապրանքները, այնինչ 25 տոկոսը նախապատվությունը տվել է Գերմանիայից, իսկ  18 տոկոսը` ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին:

Հետազոտության արդյունքներով` թեև Հայաստանում ավելի շատ վստահում են ԱՊՀ երկրների ապրանքներին, սակայն 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է: Եթե այս տարվա հարցման ժամանակ ԱՊՀ երկրների ապրանքներին նախապատվություն է տվել հարցվածների 36 տոկոսը, ապա 2014-ին` 50 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]