Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի հայ մասնագետները կարող են օգտվել Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցից

ՏՏ ոլորտի հայ մասնագետները կարող են օգտվել Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն 
ցանցից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցին՝ առաջարկելով հասանելի և ապահով սերտիֆիկացիոն թեստավորում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:

Pearson VUE-ն համակարգչի միջոցով հանձնվող քննությունների անցկացման ոլորտում առաջատար ընկերություն է, որը հնարավորություն է ընձեռում ՏՏ մասնագետներին միջազգային առաջատար ծրագրային ապահովման մշակողների հավատարմագրման քննություններ հանձնել:

Pearson VUE-ն յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում լիցենզավորման, սերտիֆիկացման, ակադեմիական ընդունելության, կարգավորման և կառավարման թեստավորման ծառայության շուկաներում սպասարկում է միլիոնավոր հաճախորդների: Այն համարվում է աշխարհի առաջատար թեստային կենտրոնը՝ ունենալով մոտ 5 հազար կենտրոններ 180 երկրներում:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ զարգաց­ումն ուղեկցվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների պահան­ջարկի աճով: Նման ձևաչափով միջազգային ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, VMware և այլն) հավատարմագրեր ստանալը ՏՏ ոլորտի հայ մասնագետների համար նոր հնարա­վորություններ կընձեռի աշխատանքային կարիերայում:

Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային խմբերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]