Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Լեոնորան Լեհաստանից վերադառնում է նոր հաղթանակով


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Լեոնորան  Հայաստան է վերադառնում նոր հաղթանակով: Հոկտեմբերի 18-ին Վարշավայում կայացած ամենամյա «Wiktoria 2015» միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրել է գյումրեցի երգչուհի Լեոնորան` Արեւիկ Թանաշեանը: «Wiktoria 2015»-ը  լեհ հայտնի երգչուհի Աննա Գերմանի անվան միջազգային մրցույթ է, և, որպես մրցույթին մասոնակցելու  պարտադիր պայման,  յուրաքանչյուր կատարող  ներկայացնելու էր երգ` Աննա Գերմանի երգացանկից: Լեոնորան ընտրել էր «Ավե Մարիա» ստեղծագործությունը: Երգչուհին այս մրցույթին մասնակցելու առաջարկն ինչպես միշտ« այս անգամ ևս ստացել էր «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» կողմից:

Լեոնորայի ամուսնու` բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանի խոսքով` մրցույթը հրաշալի էր կազմակերպված, ինչի համար երգչուհին և պրոդյուսերն իրենց շնորհակալություն են հայտնում: «Խոսքեր չենք գտնում, անչափ ուրախ ու հպարտ  ենք, որ հերթական անգամ՝ եռագույնի ներքո, արժանացանք բացարձակ մրցանակի: Շնորհակալ ենք ժյուրիից, մրցույթի կազմակերպիչներից «,- «Արմենպրես»-ի հետ զրույցում իր ուրախությամբ նշեց պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը:

Լեոնորան օրեր առաջ էր Սոֆիայից հայրենիք  վերադարձել «Գրան պրի» մրցանակով: Այս մրցույթում եւս գյումրեցի երգչուհին միջազգային ասպարեզում ներկայացրել էր Հայաստանը՝ դասական վոկալ անվանակարգում գրավելով առաջին հորիիզոնականը« իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող: Լեոնորան ծնվել է Գյումրիում« բուհական եւ հետբուհական կրթությունը ստացելԵրեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում: Ունեցել է մենահամարգներ« Գյումրիում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի  բեմադրման 100-ամյակին նվիրված՝ գլխավոր հերոսուհու դերերգով: Նրա համերգային ծրագրով զբաղվում է ամուսինը` բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ