Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսական օդուժը Սիրիայի տարբեր նահանգներում զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին

Ռուսական օդուժը Սիրիայի տարբեր նահանգներում զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը 24 ժամվա ընթացքում Սիրիայում ռմբակոծել են ահաբեկիչների 49 դիրքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով arabic.rt.com կայքը, այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկիչների 33 օբյեկտներ, մասնավորապես, Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի և Դամասկոսի վարչական շրջաններում: ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով` ռմբակոծության արդյունքում ահաբեկիչների ղեկավարների կենտրոն է ոչնչացվել, ինչպես նաև մի քանի զինապահեստներ, 30-ից ավելի դիրքեր, ինչպես նաև հրթիռների և հրասանդների արտադրամաս:

Նա նաև հաստատել է, որ ռուսական օդանավերն իրենց առաջադրանքները կատարելուց հետո բարեհաջող վերադարձել են Լաթաքիայի բազա:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]