Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը

Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը, որոնց շրջանակում հանրապետության 4 քաղաքներում կիրականացվի 39 միջոցառում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

«Ռուսաց լեզվի օրերին մասնակցում են ռուսաստանյան առաջատար հինգ համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր միջոցառումներին կմասնակցեն  անմիջապես Հայաստանում, ինչպես նաև հեռահար՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները: Ընդհանուր առմամբ, այս շաբաթվա ընթացքում Հայաստանի դպրոցներում և համալսարաններում կիրականացվի 39 միջոցառում»,- տեղեկացրեց Մարկ Կալինինը:

Ռուսական խոսքի 8-րդ օրերի շրջանակում Հայաստան կժամանեն ռուսաստանցի պատմատմաբաններ, մշակութաբաններ, լեզբվաբաններ, գրականագետներ, ռուսաց լեզվի դասախոսներ, ինչպես նաև ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետներ:

«Իրականացնելով Ռուսական խոսքի 8-րդ օրերը` մեք տեսնում ենք հետաքրքրության աճ. մեր կենտրոնն սկսել է ավելի շատ առաջարկներ ստանալ դպրոցներից` համատեղ միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Նաև ցանկանում են նշել, որ կազմակերպությունների տնօրեններն առավել շատ են սկսել գնահատել ռուսաց լեզվի տիրապետումն իրենց աշխատակիցների կողմից և հետաքրքրված են, որպեսզի իրենց աշխատակիցներն անցնեն մեր կենտրոնի կողմից իրականացվող ռուսաց լեզվի դասընթացները»,- հայտնեց Մարկ Կալինինը։

Ռուսական խոսքի 8-րդ օրերի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներից Իրինա Պրիորովան, ով առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան, նշեց, որ անչափ հաճելի է, երբ հայաստանյան մարզերի ռուսաց լեզվի դասախոսները գրագետ  են խոսում, ինչը նույնիսկ կարող է օրինակ ծառայել շատ ռուսաստանցի ուսուցիչների համար:

Այս օրերի ընթացքում Հայաստանում կանցկացվի ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին նվիրված գիտաժողով, որին կմասնակցեն դասախոսներ, ուսանողներ Հայաստանից և Ռուսաստանից: Արտագնա դասախոսություններ տեղի կունենան Երևանում, Նոր Հաճն, Մասիս և Ապարան քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am