Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն վերանայել է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունը. քաղաքագետ

ԵՄ-ն վերանայել է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող 
քաղաքականությունը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար տրամադրված մանդատը նոր զարգացումներ է խոստանում տարածաշրջանում: «Ակնհայտ է, որ ԵՄ-ն փորձում է ակտիվացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը` վերանայելով Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունը` անհատական մոտեցում ցուցաբերելով ԱլԳ անդամ երկրներին: Բացի այդ` Հայաստան-ԵՄ բանակցային նոր մանդատի տրամադրումը վկայում է այն մասին, որ Եվրոպան չի պատրաստվում է հրաժարվել հետխորհրդային տարածաշրջանում իր ակտիվությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Եվրամիության 28 անդամ-պետությունները հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]