Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ 
հայեցակարգի կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին: Հայեցակարգը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին իրականացնել միջուկային գործունեության անսպասելի ստուգումներ եւ ընդլայնում միջուկային օբյեկտներ նրանց մուտքի լիազորությունները: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն: 

«Հոկտեմբերի 18-ին գլխավոր տնօրենը տեղեկացվել է Իրանի կողմից, որ Թեհրանը կսկսի կիրառել երաշխքիների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգը` չսպասելով մեջլիսի կողմից այն հաստատելուն, նաեւ ամբողջությամբ կիրականացնի 3.1 կոդը»,- ասվում է հաղորդագրությունում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]