Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ օրում ռուսաստանյան օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ 51 օբյեկտի ուղղությամբ

Մեկ օրում ռուսաստանյան օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ 51 օբյեկտի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրվա ընթացքում Սիրայում ռուսաստանյան օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հմեյմիմ» օդակայանից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել` 60 հարված հասցնելով Համարի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Հալեպի շրջաններում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ:

Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի 6 պահեստ, մեկ ականանտեսային մարկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար եւ վեց կրակակետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]