Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ներդումների համար հատկապես նպաստավոր է ՏՏ ոլորտը. տնտեսագետ

Հայաստանում ներդումների համար հատկապես նպաստավոր է ՏՏ ոլորտը. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ ,15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումներ անելու համար առաջին հերթին պետք է հաշվի առնել վերջին շրջանում լուրջ զարգացում արձանագրած ոլորտները, հատկապես, տեղեկատվական տեխնելեգիաների ոլորտը: «Արմենպրես» հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: 

«Հայաստանում ներդրումներ կարելի է անել գրեթե բոլոր ոլորտներում, բայց վերջերս այստեղ հակապես զարգացել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները: Որպեսզի ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան զարգանան, ոլորտում  անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, ներդրումներ կարելի է անել նաև փոքր քիմիայի և ճարտարագիտական ոլորտներում»,- նշեց տնտեսագետը`  հավելելով, որ  Հայաստանի գյուղատնտեսական արտադրությունը էկոլոգիական առումով  լավագույն ճյուղերից մեկն է և այստեղ ներդրումները ևս եկամտաբեր կլինեն:

Ցանկացած տնտեսական գործունեթյուն ծավալող, ըստ Բոստանջյանի, շահ է հետապնդում և փորձում իր կապիտալը  ներդնել այն տեղում, որտեղ իր գումարները  կլինեն  անվտանգ և եկամտաբեր: Հայաստանում ստեղծվել է այս երկու հանգամանքների առումով ներդրումային բարենպաստ միջավայր, որի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե ներդրումներ կատարելու համար ներկայացվող պայմաններն ու արտոնությունները որքան գրավիչ կլինեն օտարերկրյա, ինչու չէ, նաև հայրենական ձեռնարկատերերի համար:

Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն տրվեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած`  Հայաստանի ներդրումային քաղաքականության հայեցակարգին: Ըստ փաստաթղթի՝ գործադիրը պետք է հավելյալ ջանքեր գործադրի առևտուրը պարզեցնելու, մրցունակ բիզնես միջավայր ստեղծելու և ներդրումներին նպաստող հարկային քաղաքականություն վարելու համար։ Այս փաստաթղթով կառավարությունը կապահովի թափանցիկություն, ոչ խտրական մոտեցում բոլոր երկրներից եկած ներդրողների հանդեպ. արձանագրվել է՝ չեն սահմանվի ներդրումների ընդլայնմանը խոչընդոտող պահանջներ, կբացառվեն կրկնակի հարկման դեպքերը և այլն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]