Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ռումինիայի Գեռլա քաղաքում կայացել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ


ԲՈՒԽԱՐԵՍՏ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Գեռլա` նախկին Արմենոպոլիս քաղաքում, Ռումինիայի Հայոց միության Գեռլայի մասնաճյուղը Բուդապեշտի Հայ մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 11-ին անցկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հերթական մշակութային միջոցառումը:

Ցուցադրվեցին «Հայաստանի 13 մայրաքաղաքները» եւ «Հայկական տպագրության 500 տարին» լուսանկարային հավաքածուները, Գաբոր Վարդապետյանի լուսանկարները, որին հետեւեց Տիգրան Խզմալյանի «Արմին Տ. Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման ընթացքում Հունգարիայի հայոց ինքնակառավարման փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Իոան Էստեգարին եւ փոխնախագահ Յանոշ Դեբրեցենին, ի նշան մշակութային համագործակցության, հանձնեց հուշամեդալներ` նվիրված 1848թ. Հունգարական հեղափոխության տարիներին եւ անկախության մարտերին զոհված 1200 հայ սպաների հիշատակին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ