Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը ևս մեկ համերգով հանդես կգա Ամստերդամում

Շառլ Ազնավուրը ևս մեկ համերգով հանդես կգա Ամստերդամում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ևս մեկ համերգ կունենա Ամստերդամում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը, Նիդեñլանդներում անցկացվելիք երկրորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ երգիչը մեկ համերգով նոյեմբերի 22-ին հանդես կգա Ամստերդամի Heineken Music Hall-ում: parool.nl կայքը տեղեկացնում է, որ Ազնավուրի` նոյեմբերի 22-ի համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես  է եկել Երևանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]