1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարցում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը աջակցում է Հայաստանին օտարերկրյա ներդրումները խթանելու և ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում: Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ ծրագիրը, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայասատնում ԵՄ պատվիրակությունը և ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, որ շահել է ծրագիրն իրականացնելու իրավունքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին` դառնալու ներդրումային քաղաքականության մշակող և ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ:

Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ: «Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու և օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է: Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ներդրումների տեսլականը, նպատակները և թիրախները, ինչպես նաև նկարագրել ուղղակի ներդրումներից ակնկալվող ազդեցությունը և առավելությունները:

Ծրագրի երրորդ բաղադրիչը ներդրումների խթանումն է և ներդրումային քաղաքականության իրականացման աջակցությունն ու առաջմղեւմը: «Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը և աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը՝ բարձրացնելով ներդրումների համար պատասխանատու Հայաստանի զարգացման հիմնադրամի վստահելիությունը»,- եզրափակեց Գարեգին Մելքոնյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է հասնել այն բանին, որ ամիսներ հետո Հայաստանը բոլորովին այլ կերպ ներկայանա օտարերկրյա ներդրողներին: «Օտարերկյա ներդրումների ներգրավման համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր, թափանցիկություն և ազատ մրցակցություն: Սրանք են այն գլխավոր պայմանները, որոնք բերում են օտարերկրյա ներդրումների հոսք: Այս առումով սա շատ հավակնոտ ծրագիր է: Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այս ծրագիրն իրականացնելու է ֆրանսիական ընկերություն: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստան-Եվրամիություն տնտեսական  հարաբերությունների ներկա ակտիվության փուլում»,- շեշտեց դեսպանը՝ հաջողություն մաղթելով ծրագիրն իրականացնող մարմիններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]