Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլեկտրահաղորդման երրորդ գիծը ՀՀ-ից ԻԻՀ արտահանվող հոսանքի ծավալները 300-ից կհասցնի 1100 ՄՎտ-ի

Էլեկտրահաղորդման երրորդ գիծը ՀՀ-ից ԻԻՀ արտահանվող հոսանքի ծավալները  300-ից 
կհասցնի 1100 ՄՎտ-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջեւ ապրանքաշրջանառության աճը պետք է առաջին հերթին ապահովեն մասնավոր հատվածիներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար համաժողովին նման տեսակետ հայտնեց Իրանի էներգետիկայի նախարար Հոմիդ Չիթչիենը։  

Այդ առումով ԻԻՀ նախարարը կարևորեց առավել ակտիվ համագործակցությունը մասնավոր ընկերությունների միջև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: «Երկու երկրների իշխանությունների հետեւողական աշխատանքի շնորհիվ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքներն սկսվել են արդեն սեպտեմբերից։ Այդ նախագծի շնորհիվ էլեկտրահաղորդման տարեկան ծավալները 300 մեգավատտից հասնելու են ավելի քան 1100 մեգավատտի։ Նկատի ունենալով նախագծի կարեւորությունը Հայաստանի եւ Իրանի համար` ծրագրի իրականացմանը լրջորեն հետեւում են համապատասխան ատյանները։ Նպաստավոր դաշտ է ստեղծվել մասնավոր սեկտորի աշխատանքի համար»,- ընդգծեց իրանցի պաշտոնյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]