Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Քննություն է տարվում Տավուշում ՊՆ ավտոմեքենայի վթարի պատճառները պարզելու համար


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան մարտական դիրք ջուր տեղափոխելիս ընկել է զառիթափից և շրջվել:

Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ