Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ 
քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ գույք հափշտակելու դիտավորությամբ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կասկածյալը ձերբակալվել է։

2015 թվականի հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` իր ձեռքում եղած ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար պահանջել։ Գ. Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ 1952 թվականին ծնված։ Կասկածյալը ձերբակալվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]