Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Փլեյբոյ» ամսագիրը որոշել է այլևս մերկ աղջիկների լուսանկարներ չտեղադրել

«Փլեյբոյ» ամսագիրը որոշել է այլևս մերկ աղջիկների լուսանկարներ չտեղադրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փլեյբոյ» ամսագիրն այլևս չի հրապարակի կանանց ամբողջովին մերկ լուսանկարներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրտվամիջոցները, այս մասին նշվել է ամսագրի հայտարարության մեջ: «Փլեյբոյ»-ի ամերիկացի սեփականատերերը կարծում են, որ համացանցը մերկությունը դարձել է անհետաքրքիր:

Այն հարցին, թե ինչու է ընդունվել նման որոշում խմբագրությունում պատասխանել են. «Ժամանակները փոխվում են»:

Նորարարությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մարտից, որը հավանության է արժանացրել 89-ամյա հիմնադիր Հյու Հեֆները:

Ավելի քան 60 տարի գոյություն ունեցող «Փլեյբոյ» ամսագրում հայտնվել են հազարավոր գեղեցկուհներ, որոնց թվում` Մերիլին Մոնրոն, Մադոննան, Ջեյն Մենսֆիլդը, Սինդի Քրուֆորդը և Քիմ Քարդաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]