1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն «Նորդուս» անցակետում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ուղղությամբ

Հայաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն «Նորդուս» անցակետում «մեկ պատուհան» սկզբունքի 
ներդրման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ սահմանին գնտվող իրանական «Նորդուս» անցակետում մաքսային «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման եւ կիրառման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի և քիչ առաջ տեղի ունեցած բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում վերսկսվել է: Նա համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում այն կհասցվի ավարտին:

Անդարդառնալով քաղաքական ոլորտում երկու երկրների համագործակցությանը, Էսհաղ Ջահանգիրին նշեց, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ են կրում, և երկու երկրների հարաբերությունների զարգացման համար չկա որևէ սահմանափակում: «Ճանապարհատրանսպորտային փոխադրումների և երկաթգծի հետ կապված` մենք լավ քննարկումներ ենք ունեցել, և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը միացնել Սև ծովին: Պատվիրակության կազմում ինձ ուղեկցում է նաև Իրանի տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին, ով, հույս ունեմ, լուրջ քննարկումներ կունենա հայ իր գործընկերոջ հետ այս կապակցությամբ»,- նկատեց Էսհաղ Ջահանգիրին:

Իրանցի պաշտոնյան նաև անդրադարձավ Երևանում, ապա Թեհրաում կայնալիք երկու երկրների գործարար համաժողովներին՝ ընդգծելով, որ դրանք մեծախես կխթանեն երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Էսհաղ Ջահանգիրին Հայաստան է այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: Նախատեսված է նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: 

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Երկու երկրների իրավապայմանագրային դաշտը կազմում են շուրջ յոթ տասնյակ փաստաթղթեր` համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր, համատեղ հայտարարություններ և այլն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]