Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանցի պատգամավորը հայտարարել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում չորս երկրների հաջող համագործակցության մասին

Իրանցի պատգամավորը հայտարարել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում չորս 
երկրների հաջող համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրաքի համագործակցությունն «Իսլամական պետության» դեմ պայքարում առաջացել է միջազգային դաշինքի ձախողելուց հետո, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Դամասկոսում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաա ադ Դին Բրուջարդին` շեշտելով, որ քառակողմ համագործակությունը դրական է և հաջող: Նա նաև ավելացրել է, որ Իրանը կշարունակի աջակցել Սիրիային քաղաքական, տնտեսական և ռազմական բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, տարբեր բնագավառներում համատեղ համագործակցության շարունակման, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Կողմերը ողջունել են Սիրիայում ահաբեկչության վերացման համար Ռուսաստանի գործադրած ջանքերը:

Տեղեկություններ կան, որ իրանական պատվիրակության անդամները հանդիպում կունենան նաև Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը իրանական ու լիբանանյան ուժերի հետ պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հալեպում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]