1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը կեզրափակի երգչի համաշխարհային շրջագայությունը

Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը կեզրափակի երգչի համաշխարհային շրջագայությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը կեզրափակի երգչի համաշխարհային շրջագայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն` այս մասին հաղորդում է rockol.it կայքը: Ռամազոտիի համաշխարհային շրջագայությունը մեկնարկելու է փետրվարի 14-ին Բարսելոնայում և ներառելու է մի շարք համերգներ` տարբեր երկրներում:

Ըստ ցանկի` Ռամազոտին ելույթներ կունենա ռուսական մի շարք քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Օմսկում: Համերգներ տեղի կունենան նաև Մինսկում, Տալլինում, Բաքվում, Վիլնյուսում, Մադրիդում:

Երգչի հայաստանյան համերգը տեղի կունենա 2016թ. ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Ավելի վաղ Ռամազոտիի երևանյան համերգի մասին «Արմենպրես»-ին էին տեղեկացրել «Trident Music», «Global Communications» և «Forpostart Production» ընկերություններից:

Երևանյան համերգն իրականանում է երգչի «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում: Այս շրջագայությամբ նա մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն: Երգիչը Երևանում ցնցող և բացառիկ շոու է ծրագրում՝ հատուկ ռոբոտներով, կենդանի հնչողությամբ, շքեղ լուսավորությամբ ու գեղեցիկ հրատեխնիկայով: Շոուի սարքավորումները հազիվ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմն ավելի քան 80 մարդուց է բաղկացած լինելու:

Ռամազոտին համագործակցել է բազմաթիվ արտիստների` այդ թվում` Շերի, Թինա Թերների, Անդրեա Բոչելիի, Ադրիանո Չելենտանոյի, Լուչիանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]