Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 գիրք նվիրեց ԵՊՀ-ին

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 գիրք նվիրեց ԵՊՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը («Дом русского зарубежья») 300 անուն գիրք նվիրեց Երևանի պետական համալսարանին: Տարաբնույթ թեմաներ ընդգրկող գրքերի հանձնումը ԵՊՀ-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին:

«Մեզ համար մեծ պատիվ ու ուրախություն է այստեղ ընդունել Սոլժենիցինի անվան կենտրոնի աշխատակիցներին, որոնք այդքան բան են անում մեծ գրողի հիշատակի պահպանման և բարձր գաղափարները տարածելու համար: Մենք շնորհակալությամբ ընդունում ենք ձեր նվերը` 300 գիրքը: Հետագա համագործակցության ակնկալիք ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ուգարովը տեղեկացրեց, որ գրքերի թիվը համեմատաբար քիչ է: «Բայց մենք մանրակրկիտ ձևով ընտրել ենք դրանք: Հիմնականում պատմությանը, փիլիսոփայությանը, մշակութաբանությանը, գրականագիտությանն առնչվող, ինչպես նաև ռուսերեն ուսումնասիրողների համար գրքեր են: Ներկայացված են ոչ միայն մեր` «Ռուսական ճանապարհ» կոչվող հրատարակչության, այլև Ռուսաստանի մոտ 40 հրատարակությունների գրքեր: Հույս ունենք, որ դրանք հետաքրքիր կլինեն ուսանողների և դասախոսների համար»,- ընդգծեց նա:

Վլադիմիր Ուգարովը շեշտեց, որ գրքեր նվիրաբերելու ծրագիրն առաջին անգամ չէ իրականացվում, և իրենք ամեն տարի ռուսերեն գրականություն են տրամադրում արտասահմանյան բուհերին, գրադարաններին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ նշեց, որ ուրախ է մասնակցել գրքերի փոխանցման արարողությանը` շեշտելով, որ լավ գրականությունը շատ չի լինում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Սոլժենիցինի անվան կենտրոնի գործունեությանն առնչվող ֆիլմ:

Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը («Дом русского зарубежья») հիմնադրվել է 1995 թվականին: 2009 թվականից գրադարան-հիմնադրամ կառույցը կրում է Ալեքսանդր Սոլժենիցինի անունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]