Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը հորդորել է ԼՂ հակամարտող կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից

Ռուսաստանը հորդորել է ԼՂ հակամարտող կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կոչ Է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից եւ քաղաքական կամք դրսեւորել փոխզիջման հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում Է հակամարտության գոտու իրադրության սրմամբ, զոհերի թվի ավելացմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ելնում ենք այն բանից, որ հետագա լարումը պարզապես անթույլատրելի Է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ Է փոխզիջման հասնելու համար»,-ասել Է նա:

Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել Է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ այս տարվա ապրիլ-մայիսին Մոսկվա կատարած այցերի ընթացքում:

«Այն նաեւ Սերգեյ Լավրովի ընթացիկ շփումների առարկան Է արտասահմանցի իր գործընկերների հետ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ սերտ փոխգործակցությամբ: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը  հանդիպում անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման գործնական հարցերը՝ այս ամսին համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին»,-հավելել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]