Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի հարցի առնչությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունն ավելի կսրվի

Սիրիայի հարցի առնչությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունն ավելի կսրվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա մտնելուց առաջ Ռուսաստանը չէր ակնկալում ստանալ Արեւմուտքի աջակցությունը, սակայն խորհրդակցություններ է ունեցել Իսրայելի հետ եւ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը շեշտում է, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունն էլ ավելի կմեծանա: «ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ասադի վարչակարգը տապալվի, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ասադը շարունակի պաշտոնավարել»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այդքան էլ էական չէ, թե ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ Արեւմուտքն Ասադի պաշտոնավարման առնչությամբ ինչ է հայտարարել:

Ըստ Մարտիրոսյանի, Սիրիայի հարցի առնչությամբ անընդհատ մեծանում է նաեւ քննադատությունը ԱՄՆ-ում, եւ Կոնգրեսում Հանրապետական կուսակցությունը քննադատում է Օբամային` Սիրիայի ճգնաժամի առնչությամբ առավել կտրուկ դիրքորոշում չցուցաբերելու համար: «ԱՄՆ կոնգրեսում Հանրապետական լոբբին ազդեցիկ է, դրա հետ մեկտեղ նաև մամուլը բավական մեծ ճնշում է գործադրում Նախագահ Օբամայի վարչակազմի վրա, որպեսզի առավել մեծ հակադրություն ցուցաբերվի ռուսական գործողություններին»,- ընդգծեց Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]