Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Մաքուր տեխնոլոգիաների ազգային մրցույթում հաղթել է 4-ի փոխարեն 9 թիմ


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես-գաղափարների ազգային մրցույթի հաղթողները նախատեսված 4-ի փոխարեն 9-ն են:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արմթեք» 8-րդ համաժողովի շրջանակներում կայացած մրցույթի ժյուրին որոշել է խրախուական մրցանակներ տալ մի քանի թիմերի: Մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել «Նանոհայ» թիմը, որն իր նախագիծը կներկայացնի Սիլիկոնային հովտում:

Մյուս երեք թիմերն են` «ԵՊՀ-Կենսավառելիք», «Սև արև» և «Ֆավնեյշնլ» թիմերը: Նշյալ 4 ստարտափերը կստանան 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Լայթեք» և «Տեխնոլոգ» թիմերին ժյուրին կհատկացվի 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ լավագույն ուսանողական «Freesol Technologies», «Էկո Վինդոուս» և լավագույն կին ղեկավար ունեցող «Ալկոհոլ» թիմերին տրվել է 1000 ԱՄՆ դոլար:

Երկու օրվա ընթացքում 24 թիմերը ժյուրիին են ներկայացրել իրենց բիզնես-գաղափարները` վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսներ և խնայաղություն ոլորտներից:

Ազգային հաղթողը կներկայացնի իր նախագիծը Cleantech Open-ին` 2015 թվականի նոյեմբերի 19-21-ը Սիլիկոնային հովտում կայանալիք գլոբալ բիզնես-ֆորումին, վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Ազգային հաղթողը կստանա հավելյալ ֆինասնավորում:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բիզնես-գաղափարներ ունեցող 46 թիմեր, որոնցից կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը: Դրանցից 24-ն էլ ավարտել են 10-շաբաթյա հատուկ դասընթացներ` մրցունակ բիզնես-մոդելներ մշակելու համար:

Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջականներում, որի նպատակն է Հայաստնում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը:

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ