Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաշտոնյան զգալի է համարում ռուբլու արժեզրկման բացասական ազդեցությունը ՌԴ-ից ՀՀ զբոսաշրջային այցերի թվի վրա

Պաշտոնյան զգալի է համարում ռուբլու արժեզրկման բացասական ազդեցությունը  ՌԴ-ից ՀՀ 
զբոսաշրջային այցերի թվի վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 1.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հույս հայտնելով, որ երրորդ եռամսյակի և ընդհանուր տարեկան ցուցանիշներն ավելի գոհացնող կլինեն: «Ակնկալիքները լավատեսական են. ձգտում ենք տարեկան ապահովել կառավարության ծրագրով նախատեսված առնվազն հինգ տոկոս աճը: Հուսով ենք` չեն լինի այպիսի ցնցումներ, որոնք բացասական կազդեն զբոսաշրջիկների հոսքի վրա»,- նշեց Ապրեսյանը:

Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպական միության երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից: Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ` այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցերի նվազում: Երկրորդ եռամսյակում թեև գրանցվել է այցերի աճ, սակայն ոչ այնքան, որքան նախորդ տարիներին` հիմնականում պայմանավորված Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ: «Ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը բացասաբար է անդրադարձել այդ երկրի արտագնա զբոսաշրջության վրա»,- պարզաբանեց Ապրեսյանը:

Զբոսաշրջության վարչությունը համագործակցում է զբոսաշրջության դոնոր հանդիսացող Չինաստանի հետ` այդ երկրից զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու ակնկալիքով: «Հնարավորինս արվում է ամեն ինչ, որ Հայաստանը ճանաչելի լինի համաշխարհային շուկայում»,- նշեց վարչության պետը:- «Հայաստան են գալիս  նաև հեռավորարևելյան երկրներից` Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, ինչպես նաև` Ինդոնեզիայից, Մալայզիայից, լատինաամերիկյան երկրներից: Ճանաչողական այցով մեր երկիր են եկել մոտ 36 օտարերկրյա լրատվամիջոցներ»:

2014 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1 մլն 203 հազար 746, որը 11.3 տոկոսով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]