Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՊԵՆ-ը կկազմակերպի անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին նվիրված համերգ

ՀՊԵՆ-ը կկազմակերպի անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում անվանի հայ դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգան Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Հակոբ Աթյանը (թավջութակ), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Զարուհի Խանջյանը (դաշնամուր)։ Կհնչեն Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի անցկացվում են կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ-բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]