Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի քեմալական և քրդամետ կուսակցությունները չեղյալ են հայտարարել հանրահավաքները

Թուրքիայի քեմալական և քրդամետ կուսակցությունները չեղյալ են հայտարարել 
հանրահավաքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Անկարայի ահաբեկչությունից հետո որոշում է կայացրել չեղարկել հանրահավաքները մինչև հոկտեմբերի 14-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը:

«Մեր ցավը շատ մեծ է: Ակնկալում ենք, որ կառավարության այն անդամները, ովքեր անմիջապես չեն գտել դավաճաններին և համապատասխան անվտանգության միջոցներ չեն ձեռնարկել, հրաժարական տան»,- ասել է Թեքինը:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրահավաքները չեղարկելու մասին որոշում է կայւացրել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ այլևս իմաստ չեն տեսնում հանրահավաքներ անցկացնելու մեջ:

Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի` պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am