Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը կատարյալ է համարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հարաբերությունները

Էդվարդ Նալբանդյանը կատարյալ է համարում Ֆրանկոֆոնիայի միջազգային 
կազմակերպության հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների համաժողովի ավարտից հետո, արդեն պաշտոնական այցով Երեւանում գտվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը շեշտում է, որ նախարարական համաժողովի արդյունքները լավն էին, ներկայացված ծրագրերը` արդիական, եւ իր պաշտոնական հանդիպումների ժամանակ ինքը մտադիր է քննարկել Ֆրանկոֆոնիայի տնտեսական եւ քաղաքական համագործակցության ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Միկայել Ժանն ասաց, որ համաժողովի ընթացքում շատ կարեւոր էր հատկապես ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւի ընդունումը, քանի որ մարդկության դեմ հանցագործությունները մինչ օրս շարունակվում են: «Մենք շատ լավ ենք հասկանում հայ ժողովրդի տառապանքը: Մեզանից յուրաքանչյուրը, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ խոնարհվելով, ցավ ու տառապանք էր զգում: Արդեն չկան տեղային ողբերգություններ, պետք է գործել համաշխարհային մոտեցմամբ, միասին` հանուն աշխարհի սկզբունքով: Ձեր պատմության դառը էջերը միայն ձերը չեն, միայն հայկական չեն, դրանք մեր բոլորինն են»,- ասաց Միկայել Ժանը:

Ամփոփելով նախարարական համաժողովը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ հատկապես գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունները ոչ թե լավ են, այլ կատարյալ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց հանգամանքը, որ համաժողովի ժամանակ ընդունված 5 բանաձեւերից 3-ն առաջարկել է Հայաստանը: Նա շեշտեց, որ համաժողովի արդյունքները ոգեւորիչ են, իսկ արդյունավետ համագործակցության համար Միկայել Ժանին պարգեւատրեց ՀՀ ԱԳՆ ոսկե մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]