Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռումինիայի Կլուժ և Կոնստանցա քաղաքներում անցկացվել են հայկական մշակութային միջոցառումներ

Ռումինիայի Կլուժ և Կոնստանցա քաղաքներում անցկացվել են հայկական մշակութային 
միջոցառումներ

ԲՈւԽԱՐԵՍՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական Տրանսիլվանիայի Կլուժ քաղաքում օրերս անցկացվեցին ավանդական դարձած թվով 5-րդ Հայկական մշակույթի օրերը: Այդ շրջանակներում Տրանսիլվանիայի էթնոգրաֆիայի թանգարանում ներկայացվել են հայ մշակույթին եւ պատմությանը նվիրված ցուցադրություններ: Կազմակերպչի՝ «Հայկական թանգարան» ասոցիացիայի տնօրեն Միրչա Թիվադարի խոսքերով, դրանք եզակի ցուցահանդեսներ են, որոնք ներառնում են վերականգնված սրբապատկերներ, հին գրքեր, գորգեր, պաշտամունքային իրեր եւ հագուստի պարագաներ:

Այս տարի Հայկական մշակույթի օրերը նվիրված են եղել տրանսիլվանահայերի հոգեւոր առաջնորդ, հայ-կաթոլիկ եպիսկոպոս Օքսենտիուս Վըրզըրեսկուի (1655 – 1715) մահվան 300-րդ տարելիցին: Այդ առիթով կազմակերպվել է Տրանսիլվանիայի հայերի պատմությանը նվիրված` իր տեսակի մեջ առաջին ցուցադրությունը, որը հիշեցրել է Գեռլա (նախկին Արմենոպոլիս) քաղաքի հիմնադիր գործչին: Այնուհետեւ ներկայացվել է «Հայաքաղաքի» մասին պատմող Քրիստոֆ Սոնգոտի «Ազատ արքայական քաղաք Գեռլա» (1700-1900) մենագրության հերթական հատորի ռումիներեն թարգմանությունը: Քանի որ այս տարի հայկական բոլոր մշակութային միջոցառումներն անց են կացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո, օրերի ընթացքում ցուցադրվել են նաեւ Հայոց Եղեռնի մասին պատմող մի քանի ֆիլմեր:

Հոկտեմբերի 3-ին Ռումինիայի հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղը, Կոնստանցայի քաղաքապետարանի, շրջանային մշակույթային գերատեսչության հետ համատեղ եւ քաղաքապետի պաշտոնակատար Դեչեբալ Ֆագադաուի ներկայությամբ, Կոնստանցայի հանրահայտ Ջենովյան փարոսի մուտքին տեղադրեցին նոր հուշատախտակ` հայերեն, ռումիներեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Փարոսը կառուցվել է հայազգի ճարտարապետ Արթին Ասլանի կողմից, 1860-1861թթ. հնագույն Ջենովյան փարոսի փլատակների տեղում եւ այժմ քաղաքի տեսարժան վայրերից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]