Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անկարայում պայթյունի մեղավորները Թուրքիայի նախագահն ու իշխող կուսակցությունն են. հասարակական կազմակերպություններ

Անկարայում պայթյունի մեղավորները  Թուրքիայի նախագահն ու իշխող 
կուսակցությունն  են. հասարակական կազմակերպություններ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (KESK), Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան (DISK) եւ Մարդու իրավունքների միությունը (IHD) հոկտեմբերի 10-ի առավոտյան Անկարայում քուրդ-թուրքական բախումների դեմ հանրահավաքից առաջ տեղի ունեցած երկու պայթյունների համար մեղավոր է համարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP) եւ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANF News կայքը, այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչների գլխավոր թիրախը եղել է հանրահավաքին եկած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ավտոմեքենանների շարասյունը, ինչով ցանկացել են սպանել երկրում խաղաղություն եւ հաշտություն ցանկացողներին: Հիշյալ կազմակերպությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել են, որ չեն հրաժարվելու Թուրքիայում քաղաքացիների միջեւ համերաշխության եւ խաղաղության համար իրենց պայքարից: 

Միջադեպի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող HDP-ի համախանախագահ Սալահեթդին Դեմիրթաշն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադարի քննարկման ժամանակաշրջանի հետ: «Մենք դեմ դիմաց կանգնած ենք մաֆիայի վերածված, մարդասպան դարձած եւ սերիական մարդասպանի պես իրեն պահող պետություն հասկացության առջև»,- ասել է Դեմիրթաշը:

Անկարայի երկաթուղային կայարանի մոտ թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրավաքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել են 86 եւ վիրավորվել 186 մարդ:

Թուրքիայում թուրք-քրդական բախումներն ահագնացել են երկու ամիս առաջ Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ի պաշտպանություն Սիրիայում ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դեմ սիրիացի քրդերի աջակցության անցկացվող հավաքի ժամանակ իրականացված պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ սպանվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]