Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ աշակերտների պատրաստած ռոբոտները կարող են հրդեհ մարել ու ական փնտրել` խնայելով մարդկային կյանքեր

Հայ աշակերտների պատրաստած ռոբոտները կարող են հրդեհ մարել ու ական փնտրել` 
խնայելով մարդկային կյանքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական ավանի ռոբոտիկայի խմբի աշակերտները, ովքեր իրենց նախագծերը կարող են իրականություն դարձնել տարածաշրջանում առաջին արհեստանոց-լաբորատորիայում` ֆաբլաբում, արդեն պատրաստել են տարբեր խնդիրներ լուծող ռոբոտներ: Հոկտեմբերի 10-ին դրանք ցուցադրված էին «Այբ» դպրոցի բակում, որտեղ կայացավ ֆաբլաբի բացումը: Դպրոցի աշակերտ Աշոտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ռոբոտ, որի հիմնական գործառույթն է անցնել լաբիրինթոսի միջով, գտնել կրակի աղբյուրն ու հանգցնել այն: «Լաբիրինթոսը տան փոքրացված մոդել է, իսկ կրակի աղբյուրը գտնելուց հետո ռոբոտը պետք է այն մարի ու վերադառնա սկզբնակետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց տղան` հավելելով, որ կարելի է պատրաստել ռոբոտի մեծացված տարբերակը, որը հրշեջ ծառայությունների կողմից կկիրառվի, կխնայի մարդկանց կյանքը: Նրա խոսքով` դեռ իրավասու մարմինները հրշեջ ոռբոտով չեն հետաքրքրվել, բայց այդ ճյուղը արագ զարգանում է: «Ներկայում էլ աշխատում եմ անօդաչու թռչող սարքերի վրա: Թռչող սաքերի մեջ մենք մեր ալգորիթմներն ենք հնարում, դրանք բավականին նոր ալգորիթմներ են»,- ասաց Աշոտ Մարգարյանը: Հետագա մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է, ուզում է ինժեներ-ծրագրավորող դառնալ, իսկ բարձրագույն կրթություն ստանալու է Հայաստանում:

Նանե Արշակյանի խոսքով` իրենք ֆաբլաբում պատրաստում են ռոբոտների տարբեր մասեր` հաստոցների ու սարքերի միջոցով: «Ես ներկայացնում եմ «Սինուս»-ը, այն գծին հետևող ռոբոտ է: Հիմնական գործառույթն այն է, որ լաբիրինթոսում պետք է գտնի սև գիծն ու կողմնորոշվի: Ռոբոտի ալգորոիթմը գրված է այնպես, որ քարտեզը պահպանի ու մի տեղով երկու անգամ չանցնի: Հայաստանի ռոբոտմների բաց առաջնությունում գրավել է երկրորդ տեղը»,- նշեց Նանե Արշակյանը`  տեղեկացնելով, որ այս լուծումը կարելի է կիրառել ռազամական ուղղածության խնդիր լուծելիս, օրինակ, ական փնտրող սարքերում: Նանեն դեռ վստահ չէ մասնագիտական ընտրության հարցում, բայց մտածում է ծրագրավորող դառնալու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]