Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում. հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում. հոկտեմբերի 10-ը Հոգեկան 
առողջության համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խնդիր, աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ, և զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չի ստանում, իսկ շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է: Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տավա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում: Արժանապատվությունը հոգեկան առողջության ոլորտում ներառում է ազատություն բոլոր տեսակի բռնություններից և չարաշահումներից, ազատություն խտրականությունից, անկախություն և ինքնորոշում, ներառում համայնքային և հասարակական կյանքում, մասնակցություն քաղաքականության մշակման գործընթացին:

Նշվածները ոչ միշտ են առկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, սակայն այս կամ այն չափով խնդիր են աշխարհի բոլոր երկրներում:

Հոգեկան առողջության խնդիրների դեպքում որակյալ, մատչելի հոգեբուժական օգնություն և արժանապատիվ վերաբերմունք ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մատուցվող ծառայությունները բարելավման կարիք ունեն:

Վերջին շրջանում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, այդ թվում` հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը և 2015-19թթ. գործողությունների պլանը, միաժամանակ, նախատեսվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիր իրականացնել, ինչը շատ օգտակար կլինի բարեփոխումների իրականացման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]