Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացրած մեկ ժամն Ազնավուրին շատ բան է սովորեցրել

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացրած մեկ ժամն Ազնավուրին շատ բան է 
սովորեցրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հոկտեմեբրի 10-ին այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Մշակութային օջախին և ցուցանմուշներին ծանոթանալուց հետո լեգենդար երգիչը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտից ստացած տպավորությունները փոխանցելով`  աշխարհահռչակ երգիչն ընդգծեց«Շատ գեղեցիկ թանգարան է: Մտածեցի, թե ինչ ենքն մենք այստեղ` այս թանգարանում անելու: Տեղն ինձ շատ մեծ թվաց, բայց հիմա կարծում եմ, որ շատ փոքր  է»:

Ազնավուրը խոստովանեց, որ Կոմիտասն իր ստեղծագործական կյանքում դեր չի ունեցել: «Շատ բան ունեի սովորելու այն ամենից, ինչ տանը լսում էի, մանավանդ` Սայաթ-Նովա: Ես ճանաչել եմ Կոմիտասի ստեղծագործությունը, բայց նա ազդեցություն չի ունեցել: Կարող եմ ստել, բայց սուտ չեմ խոսում»,- ընդգծեց նա:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Կոմիտասի քանդակները տեսնելով` Ազնավուրը նկատեց. «Երբ Հայաստանում առաջին համերգն ունեցա, ետնաբեմում ինձ մի  քանդակագործ մոտեցավ. իմ քանդակն է արել: Պետք է Հայաստան ուղարկեմ այն»:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը Կոմիտասի ութ սկավառակ ներառող ալբոմ նվիրեց Շառլ Ազնավուրին:  

«Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ Կոմիտասի անունը կրող այս հաստատության համար պատվաբեր է Շառլ Ազնավուրի ներկայությունը: Ուրախ ենք, որ եկել է և իր այցելությամբ պատվել մեր թանգարան-ինստիտուտը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նիկոլայ Կոստանդյանը:

Շառլ Ազնավուրը Երեւանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացառիկ համերգով է հանդես գալու:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]