Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը դատապարտել է Անկարայում հավաքի դեմ հարձակումը

ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը դատապարտել է Անկարայում հավաքի դեմ հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը դատապարտել է Անկարայում «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի  դեմ հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դանիել Հոլդգենի տարածած հաղորդագրությունում:

«Առավոտյան Անկարայից ստացված լուրերը ցնցող և անհանգստացնող են: Սա անողոք ու բարբարոսական հարձակում էր խաղաղ ցուցարարների դեմ: Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և սիրելիներին: Հավաքների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներն են»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը:

Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունների վայրում կան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ: Նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]