Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է

«Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական նոր` «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել դերասան Հայկ Մարությանը:

«Մեկ տարվա բարդ, մանրակրկիտ և միևնույն ժամանակ շատ հաճելի աշխատանքներից հետո մեր նոր ֆիլմը պատրաստ է: «Սիրո գործակից» ռոմանտիկ կինոկատակերգություն` կինոթատրոն  այցելելու հրաշալի պատճառ: Այ սա լուրջ կատակերգություն է»,- նշել է դերասանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներ են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը,
բեմադրող օպերատորը` Մկրտիչ Բարոյանը (Արգո): Գլխավոր պրոդյուսերն է Հայկ Մարությանը: Կինոնկարում խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լևոնյանը և այլք: Ֆիլմը Երևանի կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]