Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում կանցկացվի պրեմիերաներով լի երեկո

Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում կանցկացվի պրեմիերաներով լի երեկո

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում կանցկացվի պրեմիերաներով լի երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Էնթոնի լա Բոունթի Շարականը, որը, ի դեպ, համաշխարհային պրեմիերա է (սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար), Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը, որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Կներկայացվեն նաև այլ ստեղծագործություններ։ Որպես մենակատար հանդես կգա Աննա Վինիցկայան (դաշնամուր, Ռուսաստան)։ Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի տեղի անցկացվում են կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]